Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Դեկտեմբերի 21-ը տարվա ամենակարճ օրն է

Դեկտեմբերի 21-ը տարվա ամենակարճ օրն է
21.12.2012 | 12:38

Այսօր, դեկտեմբերի 21-ին, Գրինվիչի ժամանակով 11:12, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածից ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է: Այս օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր. այսօր դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը: Երկրի պտտման առանցքի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23º26′ է:

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ